Բաժիններ՝

73-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 73-ամյա Պերճանուշ Այվազյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս