Որ ապրանքներն են հոկտեմբեր ամսին թանկացել Վրաստանում

2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,8 տոկոս։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ բազային գնաճը 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,4 տոկոս։

Նույն տվյալների համաձայն, մրգերի գինն աճել է 15 տոկոսով, ձկանեղենինը՝ 6,9 տոկոսով, մսեղենինը՝ 5,9 տոկոսով։ 10 ապրանքատեսակներ, որոնք ամենաշատ են թանկացել հոկտեմբերին.

  • դեղձ՝ 52 տոկոսով,
  • խաղող՝ 40,8 տոկոսով,
  • կանաչեղեն՝ 39,2 տոկոսով,
  • սալոր՝ 38,2 տոկոսով,
  • տանձ՝ 34,1 տոկոսով,
  • վարունգ՝ 27,8 տոկոսով,
  • կաղամբ՝ 22,9 տոկոսով,
  • տոմատի մածուկ՝ 21,3 տոկոսով,
  • խնձոր՝ 18 տոկոսով,
  • պղպեղ՝ 16,8 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս