Մարկ Ցուկերբերգը հայտնվել է հիվանդանոցում
Մարկ Ցուկերբերգը մարզումների ժամանակ պատռել է խաչաձև կապանը և հայտնվել հիվանդանոցում: Այս մասին գրել է նա սոցցանցի իր էջում՝ տարածելով այս լուսանկարը։
«Վիրահատությունս հենց նոր է ավարտվել»,- գրել է միլիարդատերը։
Ցուկերբերգը հավելել է` պատրաստվում էր ММА մենամարտին, որը պետք է անցկացվեր հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն արդեն կհետաձգվի: