1937 թիվը արդարադատության ռենեսենաս պիտի համարել էսօրվա համեմատությամբ. Նաիրա Զոհրաբյան

«Այն, ինչ տեղի ունեցավ դատարանի դահլիճում, քաղաքական ֆարս է, պատմության մեջ չլսված քաղաքական ֆարս: Այն աստիճանի քաղաքական ֆարս, որ անգամ տուժողի օրինական իրավահաջորդ համարվող տիկինը հրաժարվեց մասնակցել այս քաղաքական ֆարսին,- Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո դատարանի բակում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մանրամասնելով,- Նիստը նախագահողը, հասկանալով, որ այս ամենը քաղաքական ֆարս է, չէր կարողանում Արմեն Աշոտյանի պաշտպանների լեգիտիմ, օրինական հարցերին պատասխանել:

Հասկանում ե՞ք՝ ինչ վիճակում պետք է դրված լինի, որ անգամ թրեյնինգ արված տուժողի օրինական իրավահաջորդն ասի՝ ես հրաժարվում եմ, ըստ էության, լինել տուժող»:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների դատական նիստերը պետք է ձայնագրել և պահել՝ որպես Հայաստանի դատական համակարգի ամոթը:

«1937 թվականը արդարադատության ռենեսանս պետք համարել մեր օրերի նկատմամբ»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանի գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս