«Ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում, ո՞վ էր նրան դեմոնացնում. Այդ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի նակխկին հրապարակումներից մեկը՝ գրելով. «Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։

Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։

Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։

Հ.Գ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»։

Տեսանյութեր

Լրահոս