Բաժիններ՝

Թուրքիայի Գաբար լեռան տարածքում նավթի օրական արդյունահանման ծավալները հասել են 25․000 բարելի

Թուրքիայի նավթային բաժնետիրական ընկերությունը (TPAO) հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում գտնվող Գաբար լեռան տարածքում նավթի օրական արդյունահանման ծավալները հասել են 25․000 բարելի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է․ «Էներգետիկ անկախություն ունենալիք Թուրքիայի նպատակին հասնելու համար մենք ողջ անձնակազմով հերթապահում ենք օր ու գիշեր, մեր աստղի ու կիսալուսնի դրոշի ներքո»։

TPAO-ի գլխավոր տնօրենի խոսքերով՝ նպատակ կա մինչև տարեվերջ օրական արդյունահանումը միայն Գաբարում հասցնել 35․000 բարելի։

«Իսկ 2024-ի վերջին մենք նպատակադրված ենք Գաբարում արդյունահանման ծավալները օրական հասցնել 100․000 բարելի»,-նշել է գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գաբար լեռան տարածքում հայտնաբերվել են 150 միլիոն տոննա նավթի պաշարներ, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 12 միլիարդ դոլար, ինչպես նաև շեշտել էր, որ վերջին շրջանում Թուրքիան ակտիվացրել է նավթի որոնողական աշխատանքները նաև ցամաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս