Մասկը հերքել է X սոցկայքի՝ Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին տեղեկությունը
Իլոն Մասկը հերքել է իրեն պատկանող X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter)՝ Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին տեղեկությունը։
«Եվս մեկ բացարձակապես կեղծ հոդված Business Insider-ից: Սա ստույգ լրատվամիջոց չէ»,- գրել է Մասկը X-ի իր էջում՝ արձագանքելով համապատասխան հրապարակմանը:
Ավելի վաղ Business Insider-ը հայտնել էր, որ Մասկը դիտարկում է եվրոպացի օգտատերերի համար X սոցիալական ցանցն արգելափակելու տարբերակը։