24-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Բորիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: