Բաժիններ՝

«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում

Ինդոնեզիայում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։

Ըստ աղբյուրի՝ օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս