Զելենսկին զանգահարել է Ալիևին
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/l-0x39wh-786x458z-1.jpeg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Ըստ հրապարակումների՝ Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, ինչպես նաև էներգետիկ ոլորտին հատկապես ձմեռային պայմաններում աջակցության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ։