ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում իրանական կողմը լուրջ ուղերձներ է հղել ինչպես Երևանին, Բաքվին, այնպես էլ Անկարային։ Իրանական Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։
Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ։