Բաժիններ՝

Բժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը

Անգամ մեկ շիշ գարեջրի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի հիվանդության, ասում է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Ըստ shantnews-ի՝ Life-ին տված հարցազրույցում նա նշել է արբեցնող ըմպելիքի օրական թույլատրելի չափաբաժինը։

Բժիշկը նշել է, որ շատերը սխալմամբ գարեջուրն անվտանգ են համարում և խմում առանց սահմանափակումների։ Արդյունքում, ասում է Ումնովը, որոշ մարդկանց մոտ 30 տարեկանում ըմպելիքից կայուն հոգեբանական և ֆիզիկական կախվածություն է առաջանում, ինչպես նաև առողջական խնդիրներ։ Մասնագետն ընդգծել է, որ ալկոհոլի նույնիսկ չափավոր չափաբաժինները վնասում են օրգանիզմին։

Տղամարդկանց և կանանց համար վնասակար չափաբաժինները տարբեր են: Առաջինների համար սա օրական 60-80 գրամ մաքուր էթանոլ է, այսինքն՝ 800 միլիլիտր գարեջուր։ Կանանց մոտ այս ցուցանիշները երկու անգամ ավելի ցածր են, ուստի նույնիսկ 500 միլիլիտր գարեջրի մեկ շիշը, եթե պարբերաբար օգտագործվի, կարող է հանգեցնել լյարդի հիվանդությունների։

Մասնագետը հավելել է, որ գարեջուր խմողների մոտ 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության և գաստրիտի զարգացման ավելի մեծ ռիսկ կա։ Բացի այդ, նվազում է տեստոստերոնի մակարդակը, ինչը, ըստ Ումնովի, հանգեցնում է վերարտադրողական համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրների։

Կարդացեք նաև

Բացի այդ, շարունակել է բժիշկը, տղամարդկանց մոտ գարեջրի չարաշահումը հրահրում է կանացի էստրոգեն հորմոնների աճ, ինչը հանգեցնում է կրծքի ձևի փոփոխության։

Տեսանյութեր

Լրահոս