Ստամբուլում տարեց հայուհիների վրա հարձակումներ գործածը հայ է. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է վերջին շրջանում Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ մի շարք հարձակումներ գործած տղամարդուն:

Ստամբուլի «Ֆաթիհ» թաղամասում ձերբակալվել է 40-ամյա Մուրաթ Նազարյանը: Վերջինս կասկածվում է 5 հարձակում իրականացնելու մեջ, որոնցից մեկն ավարտվել է մահվան ելքով: Այդ հարձակումներից երեքի դեպքում թիրախում են եղել հայկական ծագում ունեցողները, իսկ մյուս երկուսի դեպքում՝ թուրքերը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

haber8787

Տեսանյութեր

Լրահոս