«Դա խաղաղության պայմանագիր չէ. շատ հստակ՝ նոր կապիտուլյացիա է». Իշխան Սաղաթելյան
«Մենք գտնում ենք, որ եթե ստրագրվի այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա դա խաղաղության պայմանագիր չէ. շատ հստակ՝ նոր կապիտուլյացիա է: Եթե ստորագրվի, ապա աղետալի և ողբերգական հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ ԳՄ վերընտրված ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով, որ դա կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է:
«Եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրի և մարսի, իրենք ստորագրելու են:
Մեր գլխավոր խնդիրը դա կանխելն է:
Կոնկրետ ժամ, օր, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց ամբողջ ուժերով և ծավալով լծվելու ենք այս գործին, այդ մասին հստակ հայտարարում ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ ընդդիմությունն առաջիկայում նախատեսել է պայքարի գործողություններ, որովհետև իշխանությունների՝ «հանձնվել՝ հանուն փրկության» բանաձևն այլընտրանք ունի: