Սուդանի հատուկ ջոկատայինները հայտնել են գնդակոծությունների հետևանքով մայրաքաղաքում 18 մարդու մահվան մասին
Սուդանի «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ) զինված ուժերին մեղադրել են երկրի մայրաքաղաքում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում 18 հոգու մահվան և ավելի քան 106 հոգու վիրավորելու համար։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, համապատասխան հայտարարությունն այսօր Twitter-ի էջում հրապարակել է հատուկ նշանակության ուժերի պաշտոնական ներկայացուցիչը։
«Արագ արձագանքման ուժերը» դատապարտել են «բռնության գործողությունն»՝ ուղղված Խարթումի Մայուի, ալ Ազհարիի և ալ Անդալուսի շրջաններում բնակվող խաղաղ բնակչության դեմ:
«Այդ քաղաքացիական անձինք տուժել են անկանոն հրետակոծություններից և օդային հարձակումներից, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 106-ը», – ասված է հատուկ նշանակության ջոկատի հայտարարության մեջ։
Պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է մայրաքաղաքում լուրջ նյութական վնասի և բազմաթիվ բնակելի շենքերի ավերման մասին։
Բանակի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։
Սուդանի բժիշկների արհմիությունն այսօր Al Hadath հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է, որ մայրաքաղաքի Մայուի շրջանի հիվանդանոց են բերվել մեծ թվով վիրավորներ, որոնցից շատերը ծանր վիճակում են: Բուժհաստատությունում չեն բավականացնում անձնակազմը և անհրաժեշտ սարքավորումները: