Պարտադրված գործընթաց ենք սկսում. ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ

«Ապրելով Արցախում, երբևիցե չեմ պատկերացրել, որ կարող եմ հանուն Արցախի ընդգրկված լինել մի շարժման, գործընթացի մեջ, որը քաղաքական և հասարակական ենթատեքստեր է պարունակելու: Ունեցել եմ նեղ մասնագիտություն, և պետական ինստիտուտներում ծառայելով, աշխատելով, ես ինձ այդ ասպարեզում չեմ տեսել։ Բայց մեր այս գործընթացը պարտադրված գործընթաց է՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակաարցախյան քաղաքականության, ինչո՞ւ չէ՝ նաև Արցախում տեղի ունեցող աննշան և փոքր խմորումների արդյունքում»,- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հրավիրած հանդիպմանը հայտարարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:

Նա շեշտել է, որ իրենց պայքարը միայն քաղաքական չէ, այլ նաև ենթադրում է տնտեսական և անվտանգային համակարգի հետ առնչվող հայեցակարգեր:

«Այս գործընթացն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր Արցախի Հանրապետության է»,- հավելել է գեներալ Մանուկյանը:

Նշենք, որ Դավիթ Մանուկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, իսկ 2020 թվականի փետրվարի 1-ին նրան շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031