Աննա Հակոբյանը Գյումրիում է. հյուր է գնացել
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը, այս պահին Գյումրիում է. հյուր է գնացել մորաքրոջ որդու տուն, ուր, ի դեպ, բնակվում է նրա փոխքաղաքապետ մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը:
Ի դեպ, մենք դեռևս նրա նշանակումից ամիսներ առաջ էինք գրել, որ փոխքաղաքապետ հենց Աննա Հակոբյանի ազգականը կդառնա:
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանին, բացի այն ամենագնաց մեքենայից, որով նա տեղաշարժվում է, ուղեկցում են ևս երկու ամենագնացներ և պարեկային ծառայության ավտոմեքենաներ:
«Աննա Հակոբյանին բերած մեքենայի շարժիչը միշտ «խոդ տված է»: Կապ չունի՝ ինչքան կանգնած կլինի, այդքան ժամանակ «խոդ է տված»»,- ասաց մեր աղբյուրը:
Ընդամենը թեթև հաշվարկն իսկ բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ ծախսեր են արվում Աննա Հակոբյանի վոյաժների համար հանրապետությունում կամ երկրից դուրս:
Հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանը կարոտից դրդվա՞ծ է հյուր գնացել իր ազգականներին, թե՞ փոխքաղաքապետ մորաքրոջ թոռանը փոխանցելու բան ունի՝ տետ-ա-տետ: