Սպիտակ դրոշով գնում ենք առաջ, իսկ Ադրբեջանը զենքով մեր հողում առաջ է գալիս. Շաքե Իսայան

«Իմ խորին համոզմամբ՝ հասարակությունը չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում, և ոչ թե այն պատճառով, որ չի ուզում կամ քիչ է սիրում իր երկիրը, այլ՝ որովհետև այնպիսի միջավայր է ստեղծվել, որ դրանց վրա կարծես թե առաջնահերթ ուշադրություն չի դարձվում. չէ՞ որ հասարակությանը պետք է պետությունն առաջնորդի: Պետությունը պետք է ազդակներ տա՝ առաջինը որն է կարևոր մեզ համար»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ  ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա կարծիքով, հասարակությունը կարծես վերածվել է փաստագրող ընկերության:

«Փաստում ենք, որ տեղի է ունեցել այս ամենը, կամ ամեն օր հաշվում ենք, որ այսքան օր Արցախի ճանապարհը փակ է, բայց դրանից ավելին ոչինչ ինքներս էլ չենք առաջարկում հասարակությանը: Դրանից հետո ի՞նչ ակնկալել հասարակությունից: Հասարակությանը միշտ պետք են առաջնորդներ, ցավոք, այս օրերին այդ առաջնորդներին չենք տեսնում: Սև ու սպիտակ թեզը հնացած է, բայց վստահաբար իր գործը կատարել է: Եվ եթե փորձենք գունավորում տալ, մեր հասարակությունն այսօր ավելի մոխրագույն է դարձել՝ հուսահատված է, խաբված, ոչ ոքի չի հավատում, չի տեսնում այն հստակ առաջարկը, որի հետևից պետք է գնա: Մենք չենք հոգնում խաղաղության օրակարգից, սպիտակ դրոշները ձեռքներիս՝ գնում ենք առաջ, իսկ Ադրբեջանը զենքով մեր հողում առաջ է գալիս: Ի՞նչ ենք ուզում: ՌԴ-ն ասում է՝ գալիս եմ կայունացնելու, մերժում ենք, և դրա փոխարեն թուրք-ադրբեջանական տանդեմն է առաջ գալիս մեր հողում: Այն վիճակում ենք, որ Արցախը դարձել է չգիտեմ որերորդական հարց: Այս օրերին ամեն ինչի մասին խոսում ենք, բացի նրանից, թե ի՞նչ է լինելու 120.000 հայի ապագան»,- նշեց Շաքե Իսայանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս