ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները նորություն չեն, առնվազն վերջին տարիներին մշտապես դրանց մասին փորձագետները բարձրաձայնել են։
«Իմ խորին համոզմամբ՝ հասարակությունը չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում, և ոչ թե այն պատճառով, որ չի ուզում կամ քիչ է սիրում իր երկիրը, այլ՝ որովհետև այնպիսի միջավայր է ստեղծվել, որ դրանց վրա կարծես թե առաջնահերթ ուշադրություն չի դարձվում. չէ՞ որ հասարակությանը պետք է պետությունն առաջնորդի: Պետությունը պետք է ազդակներ տա՝ առաջինը որն է կարևոր մեզ համար»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը: