Բաժիններ՝

Ջութակահարուհի Մարիա Դուենյասը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

2021 թվականին Մենուհինի անվան ջութակի մրցույթի 1-ին մրցանակակիր, երիտասարդ ջութակահարուհի Մարիա Դուենյասը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբ հետ՝ ներկայացնելով Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։

Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մենուհինի անվան ջութակի մրցույթում իսպանացի ջութակահարուհին արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, ինչպես նաև Ստրադիվարիուսի «ոսկեդարյան» շրջանի ջութակի փոխառության իրավունքի։ 2022 թվականին Մարիա Դուենյասը կնքել է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon-ի հետ և սկավառակների ժողովածուների թողարկումը կսկսի Բեթհովենի Ջութակի կոնցերտի ձայնագրությամբ։

Ապրիլի 4-ին կայանալիք համերգի ծրագրում նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Յոհաննես Բրամսի Վարիացիաները Յոզեֆ Հայդնի թեմայով։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս