Հավի մսով պաշտետ
Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 500 գ
Սոխ – 2 հատ
Սխտոր – 2 պճեղ
Ձիթայուղ – 60 գ
Հավի արգանակ – 120 մլ
Կարագ- 60 գ
Սև պղպեղ
Աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփել, մանր կտրատել: Տապակել սոխն ու սխտորը և լցնել տաք հավի արգանակի մեջ, ավելացնել մանրացրած հավի միսը, համեմել աղով և պղպեղով և հարել բլենդերով մինչև միասեռ զանգված ստացվի։
Հավի կրծքամիսը ծածկել թաղանթով և թողնել սառչի առնվազն 2 ժամ։