Բաժիններ՝

Գարնանային վերածնունդ՝ գեղարարություն

Մարդու մաշկի մակերեսը մոտ երկու քառակուսի մետր է, քաշը հավասար է մարմնի ընդհանուր զանգվածի 16 տոկոսին։ Մաշկի միջով յուրաքանչյուր րոպե անցնում է 2,4 լ արյուն։ Մաշկը 24 ժամվա ընթացքում կլանում է 3-4 գ թթվածին և արտաշնչում 9 գ ածխաթթու գազ։

Մաշկը յուրաքանչյուր 28 օրը մեկ ամբողջովին փոխվում է։ Մաշկի վերին շերտի հաստությունը մոտ 1 միլիմետր է։

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում վերնաշերտում գտնվող պիգմենտային բջիջները խթանում են մելանինի արտադրությունը, որը պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից։ Մաշկի վերնաշերտում է առաջանում D վիտամինի հիմնական մասը։ Վերնաշերտի պաշտպանական ռեսուրսը կախված է մաշկի տեսակից և սահմանափակ է` 50-150 հազար ժամ։

Մաշկի ներքին շերտն ավելի հաստ է, եթե այդ շերտում նկատվում է խոնավություն, վիտամինների և հանքային նյութերի պակաս, ապա մաշկի վրա առաջանում են կնճիռներ։
Մաշկի այս շերտի միջով անցնող բազմաթիվ արյունատար անոթների և մազանոթների շնորհիվ պահպանվում է մեր մարմնի հաստատուն ջերմությունը։ Ներքին շերտում են գտնվում նաև միլիոններով համբարվող քրտնագեղձերը, որոնց շնորհիվ մեր մարմինը հովանում է ամառվա տապին։

Կարդացեք նաև

Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային շերտը, որը պաշտպանում է մեզ հարվածներից, ցրտից և շոգից։ Ճարպային շերտը ծառայում է` որպես օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի մատակարար արտակարգ իրավիճակների դեպքում։ Այդ շերտում են գտնվում մազարմատները և բազմաթիվ նյարդային վերջույթներ։ Մաշկի վրա են գտնվում մոտ 182 տեսակի բակտերիաներ, որոնց ընդհանուր քանակը աստղաբաշխական թվերով է չափվում։ Այդ բակտերիաների մեծ մասը պահպանում են մեր օրգանիզմը որոշ հիվանդություններից` մաշկի օգտակար միկրոֆլորան իմունային համակարգի կարևորագույն օղակներից մեկն է։

Մաշկի ճիշտ խնամքը ենթադրում է երեք փուլ. եղջրաշերտի հին պեղացած շերտի մաքրում, սնուցում և երիտասարդացում։

Մաշկի մաքրում` պիլինգ
Պիլինգը կատարվում է սկրաբների միջոցով, որոնք հեռացնում են մաշկի պեղացած շերտի հին բջիջները։ Սկրաբն օգտագործելուց առաջ դեմքը պետք է մաքրել համապատասխան լոսյոնով և մշակել սառը ջրում թրջված սրբիչով։ Եթե այս գործողությունը կատարեք տաք ջրով, սկրաբը կարող է հեռացնել նաև կենդանի բջիջների մի մասը, և կառաջանա մաշկի գրգռվածություն։ Պիլինգի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն։ Սկրաբը պետք է հեռացնել գոլ ջրով, մշակել լոսյոնով, իսկ հետո` դիմակով կամ քսուքով։

Մաշկի սնուցում
Մաշկի սնուցումը կարելի է իրագործել տնային միջոցներով։ Մասնագետները խորհուրդ են տալիս կատարել այդ գործողությունը հակաօքսիդանտներ պարունակող մթերքներով` A, C, E վիտամիններ, պոլիֆենոլներ (շատ է խաղողի հյութի մեջ), սելեն, ցինկ և այլն։
Սնուցող դիմակներն ունեն նաև երիտասարդացնող ազդեցություն, քանի որ նպաստում են մաշկի խոնավության պահպանմանը։

Մաշկի վերին շերտի խոնավության պահպանմանը նպաստում է գիալուրոնաթթուն, որը պարունակվում է անմիջականորեն մաշկի մեջ։ Մասնագետներն այն անվանում են ջրի մոլեկուլները ձգող «մագնիս», այս թթվի մեկ մոլեկուլը իր կողքին է պահում մոտ հազար ջրի մոլեկուլ։ Տարիքի հետ և հաճախակի կրկնվող սթրեսների դեպքում գիալուրոնաթթվի պարունակությունը մաշկի մեջ նվազում է։
Խնդիրը լուծվում է հատուկ գեղարարական միջոցների կիրառմամբ կամ ոչ ստաբիլացված գիալուրոնաթթվի ներարկման միջոցով։

Ըստ մասնագետների` այս «կենսարեիլիտացիա» կոչվող գործողության արդյունքում վերականգնվում է մաշկի առաձգականությունը, այն դառնում է հարթ, քանի որ վերանում են մանր կնճիռները և ծալքերը։ Բուժումը բաղկացած է 3 կամ 4 փուլերից, 2-3 շաբաթ ընդմիջումով։ Ազդեցությունը պահպանվում է 4 ամիս, կուրսը պարտադիր չէ կրկնել։ Բուժումը չունի հակացուցումներ, քանի որ ներարկվող նյութը քիչ է տարբերվում օրգանիզմում պարունակվող գիալուրոնաթթվից։

Նորույթ։ Մոտ երկու տարի առաջ ՌԴ Օրենբուրգ քաղաքի գիտնականները մշակել են մաշկը վերականգնող կենսանյութ, որը պատրաստված է գիալուրոնաթթվի հիմքի վրա։ Նյութը վերականգնում է պիլինգի, հարթեցման կամ պլաստիկ վիրահատության հետևանքով վնասված մաշկը.
Կենսահյութի բարակ թաղանթը շատ արագ մերվում է մաշկի հետ։

Ոտքերի և ձեռքերի մաշկի առանձնահատկությունները
Երևի նկատած կլինեք, որ մաշկի ծերացումը սկսվում է մարմնի վերջույթներից։ Ցուրտ և չոր եղանակների ժամանակ մաշկն ավելի շատ խոնավություն է կորցնում, քան ամռան տապին։ Վերջույթներում գրեթե բացակայում է ենթամաշկային ճարպի շերտը, իսկ մաշկում պարունակվող հեղուկը մի քանի անգամ քիչ է, քան մարմնի այլ հատվածներում։ Ձեռքի մաշկի վրայի անհարթությունները, ճաքերը, ոտնաթաթի կոշտուկները, թույլ եղունգները բարենպաստ պայմաններ են ստեղծում վարակների տարածման համար։
Խնամքի համար խորհուրդ է տրվում օգտագործել ժամանակի փորձություն անցած միջոցները, օրինակ.
1. Խառնեք 1-ական ճ/գ եփած կարտոֆիլի խյուս, ձիթապտղի յուղ և կաթ։ Պահեք 10 րոպե, լվանալուց հետո մշակեք համապատասխան քսուքով։
2. Խառնեք 50 գ մանրացրած վուշի սերմ, 1 թ/գ նուշի յուղ և այնքան տաք ջուր, որ ստացվի ջրիկ շիլայանման զանգված։ Ձեռքերը 15 րոպե պահեք լուծույթի մեջ, որից հետո լվացեք գոլ ջրով։

Մազերի խնամք
Ճարպոտ մազեր. 2 լ տաք ջրի մեջ լուծեք 1 ճ/գ մանանեխի փոշի, լվացեք մազերը։ Հեռացնում է յուղային տհաճ փայլը, և մազերն ուշ են կեղտոտվում։

200334965-001

1. Փոշիացրեք 50 գ կանաչ ոլոռի չոր հատիկները, 8 ժամ թրմեք 200 մլ գոլ ջրում, քսեք մազերին, պահեք 30 րոպե, լվացեք գոլ ջրով։ Ոլոռի ջրային լուծույթը հեռացնում է ճարպը և մաքրում մազերը։
Ճարպոտ, թեփոտվող մազեր. 1ճ/գ մեղվամուշկը (տարկավան) 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Օրը մեջ այդ լուծույթով լվացեք մազերը։ Շարունակեք 1 ամիս։

Չոր մազեր. 1 ձվի փրփրեցրած դեղնուցը խառնեք 1-ական թ/գ գերչակի և ձիթապտղի յուղերին։ Ստացված խառնուրդով լվացեք մազերը։
Մազերին փայլ և ճոխություն հաղորդող. 3 ճ/գ կաղնու կեղևը 15 րոպե եռացրեք 1 լ ջրի մեջ, քամեք։ Լվացեք մազերը, շարունակեք 1-2 ամիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս