Մինչև շաբաթվա վերջ 150 ավտոբուս կգա Հայաստան. Հրաչյա Սարգսյան

«150 ավտոբուս երևի մինչև շաբաթվա վերջ արդեն կգա Հայաստան, տրոլեյբուսները ճանապարհին են, կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի սկիզբ կլինեն Հայաստանում, որը մեզ հնարավորություն է տալու, որ կարողանանք շարժակազմն ավելացնել»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ կարևորում են այն հանգամանքը, որ ավտոբուսների շահագործման 10 տարին լրացրած չլինի, իսկ շուկայում այս պահի դրությամբ այդ քանակի տրանսպորտային միջոցներ չկան, որպեսզի կարողանան վարձակալել, շահագործել:

««Հագեր» մակնիշի որոշ քանակի ավտոբուսներ չէին աշխատում, քանի որ պահեստամասերի խնդիր ունեինք: Երեք կոնտեյներ էր, որոնցից 2-ն արդեն ՀՀ-ում է, երրորդը կլինի դեկտեմբերին: Հնարավորություն կտա, որ վերանորոգեն: Ինչ վերաբերում է «Ման» ավտոբուսներին, ապա ինչ-որ քանակ արդեն պատրաստ է, վաղը գործուղման ենք մեկնելու, որ տեղում նայենք, և միգուցե մի մասն ավելի շուտ գա, քան նախատեսում էինք: Այսինքն, չսպասենք մինչև հունիս-հուլիս»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը հայտնեց, որ 51 վարորդ են աշխատանքից հեռացրել, և հորդորեց քաղաքացիներին՝ իրենց մոտ ունենալ 100 դրամ:

Կարդացեք նաև

«Կան վարորդներ, որ ձեռքով բերում, գումարը հանձնում են, միայն մետաղադրամի սարքը չէ: Վերահսկման համակարգը երևի 2 շաբաթից պատրաստ կլինի ու ավելի մատչելի կլինի հետևել վարորդների վարքագծին»,- ընդգծեց Հրաչյա Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս