Բաժիններ՝

Ավտոբուսների վարորդներին խիստ հրահանգել են` ՉԲԱՑԵԼ

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ տրանսպորտի վճարների հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։ Այս մասին երեկ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հերթական չստացված «բարեփոխման»` տրանսպորտի սակագների բարձրացման հետևանքով ուղեվարձերի թերհավաքման խիստ ձախողման մեղավոր կարգելով այս անգամ վարորդներին։

Փոքրամասնության քաղաքապետը ճիշտ է ասում` մարդիկ տոտալ չեն վճարում, չեն վճարում առանց աղմուկի, սուսուփուս, հատկապես, որ չեն հասկանում` ինչու պիտի վճարեն առավոտյան ու երեկոյան խիստ գերբեռնված թանկ տրանսպորտի համար, բայց հերթական ձախողման պատասխանատվությունը ՔՊ-ական լավագույն ավանդույթներով այս կամ այն դեպքում ինչ-որ մեկի վրա պետք է դրվի, և այդ մեկն այսօր քաղաքային տրանսպորտի վարորդներն են։

Այսօր արդեն նրանք փակել էին ավտոբուսների մեջտեղի դռները և ուղևորներին խնդրում էին բարձրանալ առջևի դռնով ու վճարել ուղեվարձը։

«Ժողովուրդ ջան, հասկացեք, մենք մեղավոր չենք, երեկվանից խիստ հրահանգ ունենք»,- ի պատասխան ուղևորների բողոքների՝ ասում էին վարորդները։

Կարդացեք նաև

Ինչ-որ պահից, սակայն, ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, որովհետև բացի բարձրացողներից, կան նաև իջնողներ, ովքեր պետք է իջնեն մեջտեղի կամ վերջին դռներից, և միևնույն է, մեջտեղի դռնից բարձրացողներ լինում էին, և չվճարողը չէր վճարում` նաև մեկնաբանելով, թե ինչու։

Քաղաքապետի երեկվա աբսուրդային հայտարարության զավեշտն այն է, որ ավտոբուսներում վճարային տերմինալները միայն սկզբում չեն դրված, այլ նաև մեջտեղում, մեծ ավտոբուսների դեպքում` նաև վերջում։ Հետևաբար, իհարկե, նախատեսված է, որ ուղևորը կարող է նաև այլ դռներից բարձրանալ ու վճարել։

Բայց մարդիկ չեն վճարում ու ճիշտ են անում, որովհետև չեն ուզում իրենք գնալ խցկված, մի քանի ավտոբուս բաց թողնելուց հետո միայն, իսկ քաղաքապետն իր յուրայիններին իրենց հաշվին տասնյակ-միլիոններով պարգևավճար տա։

Մյուս կողմից՝ վարորդների աշխատավարձը գործարքային չէ։ Նրանք ֆիքսված աշխատավարձ են ստանում, որն իրենց անմարդկային ծանրաբեռնվածության ու պատասխանատվության տեսանկյունից բոլորովին էլ բարձր չէ, և անհասկանալի է` ինչո՞ւ պիտի վարորդը նաև հսկիչ լինի` վատամարդ դառնալով ու թիրախավորվելով նյարդայնացած ուղևորների կողմից։ Կամ կա՞ արդյոք վարորդների աշխատանքային պայմանագրերում մի կետ, ըստ որի՝ իրենք նաև ուղեվարձ պիտի հավաքագրեն կամ պատասխանատու լինեն դրա համար… Իհարկե, չկա:

Այնպես որ՝ սա էլ կպայթի, ինչպես պայթում են ՔՊ-ական բոլոր փուչիկները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930