Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գործընկերներին տեղեկացրել է 2026 թվականի վերջին Դաշնային խորհրդի կազմից հեռանալու իր մտադրության մասին՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով երկրի լավագույն շահերով։ Այս մասին հաղորդում է ավստրիական Baha Breaking News պարբերականը։

Պարմելենը, որը նաև զբաղեցնում է երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հերքել է առողջական խնդիրների պատճառով պաշտոնը թողնելու մասին լուրերը՝ պնդելով, որ, միևնույն է, չէր մնա իր խորհրդարանական մանդատի ավարտից (որը նախատեսված էր 2027 թվականի աշնանը) ավելի երկար ժամկետով։ Պատասխանելով իրեն փոխարինողների վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ չի միջամտելու նրանց ընտրության գործընթացին։

Աջակողմյան «Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության» անդամ Պարմելենը Շվեյցարիայի կառավարության կազմում ընդգրկվել է դեռևս 2016 թվականին։ Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2021 և 2026 թվականներին։ Շվեյցարիայում Դաշնային խորհրդի յոթ անդամները ռոտացիոն կարգով մեկական տարի ժամկետով ստանձնում են նախագահի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031