Չստացվի, որ մի բանկի գովազդ ենք սկսում իրականացնել. Քաղաքապետ

Հիմք ընդունելով հայ-ադրբեջանական սահմանին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ծավալված ռազմական գործողությունները և վերջինիս հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ Երևան քաղաքում չեղարկվել են մի շարք մշակութային միջոցառումներ՝ այդ թվում Անկախության տոնին, Ուսուցչի օրվան, Էրեբունի-Երևան 2804-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից կնքվել էին ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր: Ելնելով այն հանգամանքից, որ դադարել է գոյություն ունենալ գնման պահանջը, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ կամ մասնակի չկայացած համարել գնման ընթացակարգերը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Կառավարության որոշում է շրջանառվում, որպեսզի քաղաքացիներին կարողանան անհատական ծանուցում տալ:

Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց՝ եթե կանխիկ վճարումներ չկան, ի՞նչ մեթոդով են առաջարկում վճարում անել:

Հարցին ի պատասխան՝ նշվեց, որ կան տերմինալներ:

Կարդացեք նաև

«Չստացվի, որ մի բանկի գովազդ ենք սկսում իրականացնել, որովհետև իրենց հավելվածի միջոցով բավականին հեշտ է աղբահանության և գույքահարկի վճարումը: Դրա համար կխնդրեի, որ մեր բոլոր բանկերն այդ աշխատանքն իրականացնեն հնարավորության դեպքում»,- հավելեց քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս