Ռուսաստանը պետք է այլ մեխանիզմ առաջարկի, եթե խաղաղապահները դուրս գան Արցախից. Փաշինյան

«Տեսականորեն, հնարավո՞ր է արդյոք, որ 2025թ. հետո Արցախում խաղաղապահների ներկայությունը պահանջված չլինի:

Տեսականորեն, այո, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն: Բայց նույնիսկ այդ պարագայում, այդ երաշխիքները պետք է կյանքով փորձարկվեն: ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման չեն կարող դուրս գալ»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ ՌԴ-ն ուզենա կամ որոշի, որ դուրս է գալիս Արցախից, մինչև այդ առաքելությանը լրացուցիչ երաշխիքներ չստեղծի, չի կարող դուրս գալ, որովհետև ինքն է ֆիքսել, որ այդտեղ քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման վտանգ կա. «Եթե Ռուսաստանը ցանկություն կամ կարողություն չունի դա ապահովել, ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ անդամ է, և պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին, ասի՝ տեսեք, ես ֆիքսել եմ այս սպառնալիքը, բայց չեմ կարողանում կամ չեմ ուզում հասցեագրել, հետևաբար, դիմում եմ ՄԱԿ ԱԽ-ին, որ այս հարցը լուծվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս