Բաժիններ՝

Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն կիբեռվարժանքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ այս տարվա նոյեմբերին Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն Cyber Coalition կիբեռվարժանքները՝ ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն երկրների և դաշինքի գործընկերների մասնակցությամբ։

«ՆԱՏՕ-ն նաև կանոնավոր վարժանքներ կանցկացնի, ներառյալ Cyber Coalition օդային վարժանքներն Էստոնիայում, որոնք տեղի կունենան այս ամսին ավելի ուշ:

Դրանք խոշորագույն նմանօրինակ վարժանքներն են ամբողջ աշխարհում: ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն անդամներ և գործընկերներ կվարժվեն կիբեռգրոհների տարբեր տեսակներին հակազդելու գործում»,-հաղորդել է նա: Cyber Coalition կիբեռվարժանքները ՆԱՏՕ-ի ամենամյա վարժանքներն են կիբեռտարածությունում սպառնալիքներին դիմակայելու գործում փոխգործակցության խնդիրների մշակման ուղղությամբ:

Դրանք Էստոնիայում անցկացվում են 2008 թվականից: Այս տարվա հունիսի վերջին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել դաշինքի դիրքերը կիբեռտարածությունում և ձեռնամուխ են եղել այդ բնագավառում միջազգային իրավունքի նորմերի կիրառմանը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն կիբեռոլորտը հանգուցային է համարել հավաքական անվտանգության համար՝ օդային, ցամաքային, ծովային և տիեզերական բաղադրիչների հետ միասին, և հնարավոր է համարել Կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման հնարավորությունը դաշինքի անվտանգությանն սպառնացող կիբեռգրոհների դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս