«Հանրահավաքը մեր պետականության պահպանման վերջին շանսերից մեկն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ Հայաստանի իշխանություններն անպայման կլսեն Գերագույն հոգևոր խորհրդի կոչը և կվերացնեն ներազգային բաժանարար գծերը, կդադարեցնեն խտրական մոտեցումներն ու ազգային բոլոր ուժերին կներգրավեն բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու գործին…

Թե բա՝ ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Հիշեցնում եմ՝ այս ամենը Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից եմ մեջբերում((((: Տեսնես գոնե գիտե՞ն, թե ինչ ծրագրեր ունի այդ միջազգային հանրությունը Հայաստանի ու Արցախի մասով:

Սա է ազգային մեր կառույցների վիճակը: Ու քանի դեռ ազգային ինստիտուտներն այս վիճակում են, Հայաստանի հույսը լավագույն դեպքում տարբեր անհատներն են լինելու: Կամ էլ դրսի ուժերը, որն ինքնին մեկ այլ աղետ է:

Ի՞նչ ասեմ, սիրելի հայրենակիցներ: Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել: Գոնե վաղվա հանրահավաքը մարդաշատ լինի: Առանց չափազանցության եմ ասում՝ այդ հանրահավաքը մեր պետականության պահպանման վերջին շանսերից մեկն է»:

Տեսանյութեր

Լրահոս