Նենսի Փելոսիի ամուսինը անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը ՝ Փոլ Փելոսին հոկտեմբերի 28-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի իր տանը անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակից:

Նենսի Փելոսիի մամուլի քարտուղար Դրյու Հեմիլը հայտնել է, որ 82-ամյա Փոլ Փելոսին տեղափոխվել է հիվանդանոց: Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի:

Դրյու Հեմիլի խոսքով՝ հարձակվողը կալանավորվել է իսկ նրա շարժառիթը հետաքննվում է: Նա նշել է, որ Նենսի Փելոսին հարձակման ժամանակ գտնվել է Վաշինգտոնում։

CNN-ի իրավապահ մարմիններում աղբյուրները հայտնել են, որ անհայտ անձը մուրճով է հարձակվել Փոլ Փելոսիի վրա:

Տեսանյութեր

Լրահոս