«Պլանավորվող պարգևավճարների թվերը նվազել են, սակայն աշխատանքի վարձատրության թվերը մեծացել են»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս Կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի օրենքի նախագծին և կուղարկի ՀՀ Ազգային Ժողով ընդունման:

Հաջորդ տարի հայրենական կառավարությունը որոշել է ավելի քիչ պարգևատրվել, քան որոշել էր այս տարի` 90 միլիոն դոլարի փոխարեն մտածում են բավարարվել 60 միլիոն դոլարով: Ինչպիսի մեծահոգություն:

Ի դեպ, ես շարունակում եմ պնդել, որ աշխատանքի վարձատրության նման համակարգը արատավոր է, որ այն արժեք չի ստեղծում և ավելին` նպաստում է հանրային ռեսուրսների վատնմանը:

Այս տվյլաները հարապարակում եմ, քանի որ նախ սրանք գաղտնի չեն, և հանրությունը պետք է տեղեկացված լինի և հետո իմ մասնագիտական պարտքն է օգնել հանրությանը հասկանալու, թե իրենից հավաքագրված հարկերը ինչերի վրա են ծախսվում, և դրանից հատկապես ինչ չափով են ծախսվում պետական ծառայողների վատ աշխատանքը պարգևատրելու համար:

Թվերի աղբյուրը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, աղյուսակը կազմեցի ես: Տարածելուց լավ կլիներ աղբյուր նշեք: Ի դեպ ՊՆ տվյալները գաղտնի են, դրա համար չկա:

ԼՐԱՑՈՒՄ

Պլանավորվող պարգևավճարների թվերը նվազել են, սակայն աշխատանքի վարձատրության թվերը մեծացել են, օրինակ, Ոստիկանության գծով այս տարվա համեմատ հաջորդ տարում, շուրջ տաս միլիարդ դրամով ավել աշխատավարձ և դրան հավասարեցված վճար են ստանալու»:

Տեսանյութեր

Լրահոս