«Հիշողության թարմացում․․․»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշողության թարմացում․․․

‼️Քառօրյա պատերազմ, 02-05 ապրիլ, 2016

?զոհեր՝ 75 հոգի 4 օրվա ընթացքում

?տարածքային կորուստներ՝ 400 հեկտար

?ռազմագերիներ՝ 0

?անհետ կորածներ՝ 0

?դիվանագիտական ճակատում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որ հետո Նիկոլը նվիրեց Ալիևին Դուշամբեում:

Հանրային ռեզոնանս՝ հետպատերազմյան շրջանում բազում կեղծիքներ, ստեր, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ: ՔՊ-ականների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը այդպես էլ չհաստատեց ոչ մի շահարկվող մեղադրանք:

‼️Ադրբեջանի ագրեսիա, 13-14 սեպտեմբեր, 2022

?զոհեր՝ 105 (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

?տարածքային կորուստներ՝ 10 ք.կմ կամ 1000 հեկտար (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

?ռազմագերիներ՝ 20 (խիստ նախնական)

?անհետ կորածներ՝ տվյալները թաքցվում են

?դիվանագիտական ճակատում՝ ոչ մի հայանպաստ պայմանավորվածություն»։

Տեսանյութեր

Լրահոս