Հայաստանը 11-րդն է «Աշխարհի տնտեսական ազատության 2022թ» զեկույցում
«Աշխարհի տնտեսական ազատությունը․2022թ»–ի տարեկան զեկույց»-ի տվյալների համաձայն` Հայաստանը 11-րդ հորիզոնականում է։
2016թ․-ին Հայաստանը եղել է 40-րդ տեղում, 2017թ.-ին `39-րդ, 2018թ․-ին 19-րդ, իսկ 2019թ-ին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
Զեկույցում ներառված է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84: Զեկույցը չափում է տնտեսական ազատությունը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ պետական ծախսերը և հարկումը:
Առաջատար եռյակում են՝ Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան: