Բաժիններ՝

Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 29-ին՝ ժամը 23։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչ»-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Հ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը՝ մասամբ։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ջ․ Գ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1962 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031