ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը․ Արմեն Աշոտյան
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Աշոտյանը։
Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին։