Բաժիններ՝

Արկադի Վոլոժը լքում է «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

«Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Արկադի Վոլոժը լքում է իր պաշտոնը։ Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Արկադի Վոլոժը լքում է «Յանդեքս» ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև խմբի միջազգային դուստր ձեռնարկություններում ղեկավար պաշտոնները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վոլոժի ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու մասին լուրերից հետո մոսկովյան բորսայում «Յանդեքս»-ի բաժնետոմսերի արժեքը 2017 թվականի ապրիլից ի վեր հասել է նվազագույնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս