«Ով որ ժողովրդի հետ ըտենց խոսա՝ մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել»․ Սաղաթելյանը՝ ոստիկաններին
Ֆրանսիայի հրապարակին կից տարածքում ոստիկանները բախում հրահրեցին խաղաղ ցուցարարների հետ: Ոստիկաններից մեկը հայտարարեց՝«խուլիգանություն թույլ չենք տալու», ինչը հունից հանեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին:
«Էն ո՞վ էր, դո՞ւ էիր, որ ասեցիր խուլիգանություն, խուլիգանություն դուք եք անում» ,- արձագանքեց Իշխան Սաղաթելյանը, ինչին ոստիկանը պատասխանեց՝ պետք չի մատ թափ տալ։
«Ով որ ժողովրդի հետ ըտենց խոսա՝ մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավելի»,- ոստիկանին ասաց Իշխան Սաղաթելյանը։