Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:

Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։

Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։