Բաժիններ՝

ԱՄՆ-ը սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը. ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան

Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ցավոք, Վաշինգտոնը միակողմանի կարգով «սառեցրել է» ժնեւյան գագաթնաժողովում (2021 թվականի հունիսի 16) սկսված երկխոսությունը ռազմավարական պրոբլեմատիկայի շուրջ: Դրանով իսկ սպառնալիքի տակ է դրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերի պահպանման հեռանկարները»,-ասվում է Newsweek հրատարակության հրապարակած Անտոնովի հոդվածում:

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի դեսպանը, Մոսկվան «պատրաստ կլինի վերսկսել կոնսուլտացիաները, երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի»: «Մենք երբեք չեն դադարեցրել ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ, որոնք կերաշխավորեն աղետալի դիմակայության սանձահարումը»,-նշել է Անտոնովը: Դեսպանի խոսքով՝ «ագրեսիվ միջուկային հռետորաբանության» մեջ Ռուսաստանին մեղադրելը չհիմնավորված է: «Մեր երկիրը չի սպառնում ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին, այլ, ընդհակառակը, բոլոր ջանքերը գործադրում է ուկրաինական ճգնաժամի էսկալացիան կանխելու համար»,-ասվում է Ռուսաստանի դեսպանի հոդվածում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս