«Հոգեվարքի մեջ գտնվող իշխանության դրսևորում է». Տիգրան Թորոսյանը՝ իշխանության անհամաչափ միջամտությունների մասին

Ոչ թե դատարկախոս հայտարարությունները, սուտը, կեղծիքը, աճպարարությունը, որն օգտագործում է այս իշխանությունը, այլ փաստաթղթերը ասում են, որ երբ 5 շրջանները հանձնվեին, այդ ժամանակ լինելու էր ճանաչված անկախությամբ Արցախ, և Հայաստանը չէր ունենալու այս կորուստները:

168.am-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հավաքին մասնակցող ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

«Չէինք ունենալու այն թանկարժեք կյանքերի կորուստները, որ եղան: Այսօր ասել, որ նույնն էր լինելու, սա անբարոյականություն է՝ և՛ մարդկանց հիշատակի նկատմամբ, և՛ այս բազմահազար մարդկանց նկատմամբ, և՛ նրանց, որոնք տներում են: Ես վստահ եմ, որ տներում նստած մարդկանց ճնշող մեծամասնությունը նույն մտորումներն ունի այս ամենի նկատմամբ»,- շեշտել է Տիգրան Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: Այս նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ»:

Անդրադառնալով ուժային կառույցների գործողություններին և իշխանությունների անհամաչափ միջամտություններին ընդդիմության քաղաքական միջոցառումներին, Տիգրան Թորոսյանը նշել է, որ դա հոգեվարքի մեջ գտնվող իշխանության դրսևորում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս