ԵՄ-ն քննարկում է ուկրաինական արտահանման բոլոր տարիֆների և բաժնեմասերի վերացման հնարավորությունը. Bloomberg
Եվրամիությունը քննարկում է ուկրաինական արտահանման մնացած բոլոր տարիֆների եւ բաժնեմասերի վերացման հնարավորությունը՝ երկրի տնտեսության օժանդակման համար: Պլանների մասին պաշտոնական հաղորդագրությունը կարող Է հայտնվել արդեն այս շաբաթ, ապրիլի 27-ին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Առաջարկությունը կներառի պողպատի, արդյունաբերական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի՝ գոյություն ունեցող տարիֆների ժամանակավոր վերացում, որոնք ներկայումս չեն ենթարկվում ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրական համաձայնագրի գործողությանը: Սակայն այս պահին այդ հարցի շուրջ բանակցությունները տակավին ավարտված չեն, հայտնել է աղբյուրը Bloomberg գործակալությանը:
Ուկրաինան եւ Եվրամիությունն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիրը կնքել են 2014 թվականին, իսկ այն ուժի մեջ է մտել 2017 թվականին: Դա վերացրել է նրանց միջեւ առեւտրական արգելքների մեծ մասը: Այդ համաձայնություններին համապատասխան որոշակի կատեգորիաների ապրանքների որոշ տարիֆներ եւ բաժնեմասեր չեն ներառվել համաձայնագրի տեքստում: Ապրիլի 26-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիան մինչեւ զրո իջեցրել է ներմուծման բոլոր մաքսերն Ուկրաինայից արտադրանքի համար եւ չեղյալ է հայտարարել բոլոր բաժնեմասերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: