Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ:
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: