Շոտլանդական նրբաբլիթներ Եղիսաբեթ II-ի բաղադրատոմսով

Չնայած խիստ սահմանափակումներին, անձնական խոհարարի և սննդաբանի առկայությանը, Եղիսաբեթ II-ը դեմ չէ ինքնուրույն պատրաստելուն: Նա իր սիրելի բաղադրատոմսով կիսվել է ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ 1961 թվականին՝ Բալմորալ ամրոց կատարած նրա այցելությունից հետո:

«Հարգելի պարոն նախագահ, այսօրվա թերթում ես տեսա Ձեր նկարը, որտեղ կանգնած եք գրիլի վրա տապակվող լորի առջև, և հիշեցի, որ այդպես էլ չեմ ուղարկել բլիթների բաղադրատոմսը, որը խոստացել էի Բալմորալ ամրոցում։ Հուսով եմ՝ կվայելեք դրանք»,- գրել է Էլիզաբեթը նամակում, ինչպես նաև տվել է անհատական ​​խորհուրդներ պատրաստման համար։

Կարդացեք նաև

«Բաղադրատոմսը նախատեսված է 16 չափաբաժնի համար: Երբ հյուրերն ավելի քիչ են լինում, ավելի քիչ ալյուր ու կաթ եմ ավելացնում, իսկ մնացած բաղադրիչներն օգտագործում եմ սովորական քանակությամբ»,- հավելել է թագուհին:

Բաղադրիչներ

1. Ձու – 2 հատ
2. Շաքարի փոշի – 4 ճ/գ
3. Կաթ – 2 բաժակ
4. Ալյուր – 4 բաժակ
5. Գինու քար – 3 թ/գ
6. Սոդա – 2 թ/գ
7. Հալեցրած կարագ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձուն, շաքարի փոշին, մեկ բաժակ կաթն ու ալյուրը մանրակրկիտ խառնել։

2. Ստացված խառնուրդին ավելացնել մնացած կաթը, գինու քարը, սոդան և հալեցրած կարագը։ Հարել:

3. Պատրաստել բլիթներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս