Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1957 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.60C (1980 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.30C