ՊԵԿ-ը՝ ՀՀ ներմուծվող կարագի համար սահմանված սակագնային արտոնության մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։
Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ ՀՀ մաքսային մարմնին ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։
Արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ: