Բաժիններ՝

Թալիբներն ԱՄՆ-ին կոչ են արել այլևս չանհանգստանալ Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար

Թալիբների («Թալիբան» շարժման) ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն ԱՄՆ-ին կոչ է արել չանհանգստանալու Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար, որոնք այժմ՝ այնտեղից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, երաշխավորված են:

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաշվետվությունը, որտեղ անհանգստություն է արտահայտվում Աֆղանստանում մարդու իրավունքների վերաբերյալ, ճիշտ չէ Աֆղանստանում մարդու իրավունքները կորստի էին մատնված, երբ ամերիկացի օկուպանտները եւ նրանց աջակցողներն օրական 200 աֆան էին սպանում, ռմբակոծում էին նրանց տները եւ հետապնդում կանանց ու երեխաներին»,- ապրիլի 14-ին գրել է նա Twitter-ում,։ Մուջահիդը հիշեցրել է, որ երկրում ԱՄՆ-ի ներկայության ժամանակ բանտերում հեծում էին մինչեւ 15 հազար քաղաքական բանտարկյալներ»:

«Այժմ այդ ոչ մարդասիրական դրսեւորումներից ոչ մեկը չկա, իսկ մարդու բոլոր օրինական իրավունքները երաշխավորված են: Այնպես որ անիմաստ է անհանգստանալ այդ առիթով»,- նշել է թալիբների ներկայացուցիչը: ԱՄՆ-ը մեկ անգամ չէ անհանգստություն հայտնել Աֆղանստանում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վերաբերյալ եւ թալիբներին, որոնք 2021 թվականի օգոստոսին երկրում վերցրեցին իշխանությունը, կոչ են արել հարգելու այդ արժեքները:

Նման վերջին կոչը հնչել է ապրիլի 12-ին «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների արդյունքներով, որոնց մասնակցել են ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի պաշտպանական եւ ատաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Նախարարները «Թալիբանին» կոչ են արել հարգելու մարդու, բոլոր աֆղանների, ներառյալ կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները, պահպանելու ճանապարհորդությունների ազատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս