Գավառում ևս բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը
Հայաստանում Արցախի Հանրապետության պետական դրոշի հաղթարշավը շարունակվում է:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, ի թիվս բազմաթիվ բնակավայրերի՝ այսօր Արարատ քաղաքում ևս ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները բարձրացրեցին Արցախի դրոշը:
Հերթը Գավառինն էր: Գավառ քաղաքում ևս վեր խոյացավ Արցախի դրոշը:
Ի դեպ Գավառում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փորձել է խոչընդոտել ՀՀԿ-ական և Դաշնակցական երիտասարդների նախաձեռնությանը, սակայն քաղաքացիներն ու նախաձեռնության հեղինակները դիմադրել են, ու դրոշը բարձրացվել է:
Գործընթացը շարունակական է, և Հայաստանի դեռ շատ քաղաքներում ու գյուղերում է վեր խոյանալու Արցախի Հանրապետության դրոշը: