«Ցավալի է, որ ինֆորմացիոն պատերազմները ստացել են նման անմարդկային դրսևորումներ»․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկայացնում եմ կարճ մասնագիտական դիտարկումներիս ներառական տարբերակը, որը քննարկել եմ նաև միջազգային գործընկերներիս հետ:
Խոսքը Բուչայի արդեն հայտնի դեպքերի մասին է: Այս իրադարձոթյունները տարբեր ոլորտային քննարկումների առարկա դարձան: Դատաբժշկական տեսանկյունից դիտարկելիս՝ հստակ երևում են մի շարք երևույթներ, որոնք տալիս են մի շարք հարցերի պատասխաններ և առաջացնում նոր հարցեր:
Դիակային երևույթներն առաջանում են մահանալուց անմիջապես հետո և ժամանակամիջոցով պայմանավորված այդ երևույթները հստակ տարբերակվող են:
Ձեռքիս տակ հայտնված ուկրաինական կողմից ներկայացված «հրապարակային ապացույցների» ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ դիակային երևույթներով պայմանավուված դրանք, այսպես ասած, թարմ դիակներ են: Ընդհանուր առմամբ դիակային երևույթներն իրենց զարգացման ընթացքում պայմանավորված են մի շարք հանգամանքներով ևս:
Ջերմաստիճանը, սեռը, տարիքը, քաշը (սնվածությունը), հագուստ և այլն ունենում են իրենց ազդեցությունը և միայն այս հանգամանքը բավարար է ենթադրելու, որ դիակները պիտի ունենային տարբեր արտահայտվածության դիակային երևույթներ: Սակայն առկա նյութերում դիակային երևույթները դեռ չեն հասցրել զարգանալ, չնայած նրան, որ տեղի ունեցած դեպքերը թվագրվում են հրապարակված նյութերից 4-ից 5 օր առաջ ինչն ավելի քան բավարար էր վերոգրյալ երևույթները դիտարկելու համար:
Անգամ առկա տարբերակումներով պայմանավորված՝ դիակները չէին կարող լինել նույնպիսի արտահայտվածությամբ դիակային երևույթների առկայությամբ: Մասնավորապես, չեն երևում դիակային ակնհայտ չորացման, նեխման երևույթներ:
Ուստի մասնագիտական տեսանկյունից կարող ենք եզրակացնել, որ տարածվող տեղեկատվությունը, թե դիակները մի քանի օրվա վաղեմություն՝ որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, ամբողջական չեն, ունեն պարզաբանման կարիք, մասնավորապես նույնականացում, դիակների ճանաչում և կոնկրետ դեպքով մահվան պատճառի ուսումնասիրություն:
Հ.Գ. Ցավալի է, որ ինֆորմացիոն պատերազմները ստացել են նման անմարդկային դրսևորումներ»: