Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը. Իշխան Սաղաթելյան
Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հրապարակելով այն քաղաքների անունները, որտեղ արդեն տեղադրվել է Արցախի դրոշը:
«Չարենցավան
Գյումրի
Աբովյան
Սևան
Արմավիր
Էջմիածին
Բոլոր այս քաղաքներն այսօր միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը։»- գրել է Սաղաթելյանը: