«ԻրԱերո»-ն ապրիլին կսկսի Մոսկվայից Իսրայել թռչել Superjet ինքնաթիռներով
Իրկուտսկում բազավորված «ԻրԱերո» ավիաընկերությունն ապրիլի 18-ին կսկսի կանոնավոր չվերթներ կատարել Մոսկվայից («Դոմոդեդովո» օդանավակայան) Թել Ավիվ (Իսրայել): Այդ մասին հաղորդում է ավիափոխադրողը:
«Չվերթները կատարվելու են Superjet ինքնաթիռներով՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը նշում է, որ ինքը պետք է Ղազախստանի տարածքով շրջանցի Ռուսաստանի հարավային մասի փակ օդային տարածությունը: Այդ կապակցությամբ Միներալնիե Վոդիի օդանավակայանում կարճաժամկետ տեխնիկական վայրէջք կկատարվի լրալցավորման համար:
Բոլոր մաքսային եւ սահմանային գործողություններն ուղեւորներն անցնելու են Մոսկվայի օդանավակայանում: Հարավային օդային գոտու սահմանափակումները հանելուց հետո կկատարվեն ուղիղ ավիաչվերթներ:
«ԻրԱերո» ավիաընկերությունը չվերթներ է կատարում Ռուսաստանի ավելի քան 70 քաղաքներ: Օդանավերի պարկը բաղկացած է չորս տեսակի ինքնաթիռներից՝ Airbus A319-100, Superjet 100, Ан-24, Ан-26, Ан-26-100 и Bombardier CRJ-200 ER, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: